«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ ակումբից այս ամառ:
Այս մասին հայտնել է մանկունիացիների գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը։
«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ Պոգբան չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում նա այստեղ չի լինի»,- Ռանգնիկին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պոգբայի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։