«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղին:
Այս մասին հայտնել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի նորածին որդու մահվանից հետո հինգշաբթի օրը ժամանել է ակումբային մարզաբազա և մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 23-ին և կմեկնարկի ժամը 15:30-ին: