Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը Բելգրադի (ATP-250) մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին (110-րդը ATP վարկանիշում):
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 41 րոպե։
Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:5, 6:4 հաշվով։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի հետ։