Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ռիյադ Մահրեզը, Ֆիլ Ֆոդենը և Բերնարդու Սիլվան։ Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 77 միավոր և վերադարձան առաջին հորիզոնական։ «Բրայթոնը» 40 միավորով 10-րդ տեղում է։