Ուիմբլդոնի կազմակերպիչները հայտարարել են ռուս և բելառուս թենիսիստների՝ 2022 թվականի մրցաշարին մասնակցելու հայտերը չընդունելու մասին։
«Հաշվի առնելով Ուիմբլդոնի նշանակությունը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում՝ մենք պարտավոր ենք մեր դերն ունենալ կառավարության, արդյունաբերության, սպորտային և ստեղծագործական հաստատությունների՝ Ռուսաստանի գլոբալ ազդեցությունը ամենախիստ միջոցներով սահմանափակելու լայնածավալ ջանքերում:
Անընդունելի կլիներ, եթե ռուս կամ բելառուս թենիսիստների մասնակցությունից Ուիմբլդոնում ռուսական ռեժիմն ինչ-որ շահ ունենա։
Ուստի մենք մտադիր ենք խորը ափսոսանքով մերժել 2022 թվականին կայանալիք մրցաշարին մասնակցելու ռուս և բելառուս խաղացողների հայտերը»,- ասված է Ուիմբլդոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։