«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Սերխիո Ռամոսի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։
«Ռամոսը գիտի, որ կոպիտ սխալ է թույլ տվել՝ «Ռեալի» հետ բանակցությունները ձգձգելով։ Նա մտածում էր, որ ինչ ցանկանա, Ֆլորենտինո Պերեսն անմիջապես կատարելու է։ Ռամոսը սխալվեց, քանի որ ակումբը Պերեսի համար ամեն ինչից ավելի բարձր դեր ունի։
Իհարկե, հիմա Սերխիոն փոշմանել է, որ հեռացել է։ Նա ակումբի լեգենդն էր։ Նա կարող էր կարիերան հարազատ ակումբում ավարտել, բայց չօգտվեց իր հնարավորությունից։ Ռամոսը հեռացավ «գաղտնի մուտքով»,- Գուտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։