Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան իր սոցիալական ցանցերից մեկում հայտնել է, որ երեխայի է սպասում։
Ապրիլի 19-ին Մարիան դարձավ 35 տարեկան։ Շարապովան լողափից լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նա սպասում է երեխայի։
«Անգնահատելի սկիզբ. երկու հոգու տեղը ծննդյան տորթ ուտելը միշտ եղել է իմ մասնագիտությունը»,- գրել է Շարապովան լուսանկարի տակ։