ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կտրուկ է պատասխանել «Լիվերպուլի» և «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Աուրելիոյին, ով հայտարարել էր՝ Նեյմարը չի ստացել «Ոսկե Գնդակը», քանի որ նրա համար որոշ բաներ ավելի կարևոր են, քան ֆուտբոլը.
«Ես հոգնել եմ այս նախկին ֆուտբոլիստներից, ովքեր իրենց բերանները բացում են ինչ-որ անհեթեթություն ասելու համար: Նա 5-րոպեանոց հարցազրույց է տվել և խոսել միայն այլ մարդկանց կյանքի մասին: Ցանկանում ես քննադատե՞լ, քննադատի՛ր, բայց նման անհեթեթություն ասելը հնարավոր չէ»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում AS-ը:
Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարը նաև ՉԼ 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: