ՊՍԺ-ում դժգոհություններ են առաջացել՝ կապված ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ադրիեն Գրենյեն, ակումբի ֆուտբոլիստները մարզչին են մեղադրում այն բանի համար, որ դուրս են մնացել Չեմպիոնների Լիգայից։ Նույն աղբյուրը նշում է, որ մարզիչը ևս դեմ չէ հեռանալուն, քանի որ ցանկանում է աշխատանքի անցնել Անգլիայում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը պայքարը լքեց Մադրիդի «Ռեալի» դեմ դիմակայության արդյունքավ։ Փարիզցիները Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը։