Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը խոսել է «Մեծ սաղավարտի» մրցումներում իր առաջին անհաջողությունները հաղթահարելու մասին: Grand Slam_ի առաջին երեք եզրափակիչներում նա պարտվել է.
«Շատ ծանր պահեր եմ ունեցել: 3 ամիս ինձ ոչինչ չէր ուրախացնում, ես հաճույք չէի ստանում կյանքից: Երբեմն ես գիշերներն արթնանում էի և լաց էի լինում: Եվ վերջապես ինձ հաջողվեց տիտղոս նվաճել»,- Հալեպի խոսքերն է փոխանցում TennisWorldUSA.