Փոլ Մերսոնը ասել է, որ «Արսենալի» որոշումը՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Բարսելոնա» թողնել, սխալ չէր:
«Մենք բոլորս խելացի ենք հետ նայելու հարցում, բայց հիմա հետ նայելու իմաստ չկա: Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 14 խաղում 10 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում, սակայն Լա Լիգան ուժեղագույն առաջնությունը չէ։ «Արսենալում» նա վնասակար ազդեցություն ունեցավ թիմի վրա:
Միկել Արտետան պետք է որոշեր՝ պահե՞լ Օբամեյանգին, ով վատ է ազդում մնացած խաղացողների վրա։ Երեք-չորս շաբաթ առաջ ոչ ոք չէր ասում, որ նրան պետք է պահել։ Եվ հիմա հանկարծ սկսեցին խոսել, որ Օբամեյանգը չպետք է վաճառվեր։
Մենք պետք է նայենք ապագային և շեշտը դնենք երիտասարդ խաղացողների վրա: Նրանք բոլորը հարգում էին նրան, և նա վատ ազդեցություն ունեցավ նրանց վրա։ Մարզիչը ճիշտ որոշում է կայացրել»,- ասել է «զինագործների» նախկին կիսապաշտպանը Sky Sports-ին։