Այսօր՝ ապրիլի 14-ին, կյանքից հեռացել է «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնը՝ 55 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է ESPN Futbol Argentina-ն:
Նախկին ֆուտբոլիստը մահացել է ավտովթարի հետևանքով:
Ապրիլի 11-ին մեքենան, որում գտնվել է Ռինկոնը, Կոլումբիայում բախվել է ավտոբուսի: Ֆրեդին այս օրերին գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարել են նրա կյանք համար:
Ավտոբուսի վարորդն ու ուղևորները ևս տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանք վնասվածքներն ավելի թեթև են եղել:
Ռինկոնը 1995 և 1996 թվականներին է հանդես եկել «Ռեալում»: Կարիերան ավարտվել է 2004 թվականին: