Սերբ թենիսիստ և աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչը Մոնտե Կարլոյում ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (46-րդը ATP-ի դասակարգման աղյուսակում):
Հանդիպումը տևեց 2 ժամ 57 րոպե և ավարտվեց սերբ թենիսիստի՝ երեք սեթում 3:6, 7:6 (7:5), 1:6 հաշվով պարտությամբ։ Հաջորդ տուրում իսպանացին կխաղա Դավիթ Գոֆին (Բելգիա) — Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողի հետ։
«Ուզում եմ շնորհավորել Ալեխանդրոյին։ Նա այսօր ավելի լավն էր, առաջին սեթերում ավելի լավ էր որսում ռիթմը։ Նա կարող էր հաղթել երկու սեթում, բայց ես պայքարեցի, հանդիպումը տեղափոխեցի երրորդ սեթ։ Իսկ հետո ֆիզիկապես արդեն չէի հասցնում։ Այլևս չէի կարողանում շարժվել։
Իհարկե հիասթափված եմ։ Ոչ ոք չի սիրում պարտվել, մենք պրոֆեսիոնալ մարզիկներ ենք։ Մենք կորտ ենք դուրս գալիս հաղթելու համար»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։