Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտություն է կրել կոլումբիացի Կամիլա Օսորիո Սերանոյից։
Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե և ավարտվել աշխարհի 33-րդ ռակետի օգտին՝ 6։1, 6։4 հաշվով։
Օսորիո Սերանոն կիսաեզրափակչում կհանդիպի բրազիլացի Լաուրա Պիգոսիի հետ:
WTA 250. Բոգոտա (Կոլումբիա). 1/4 եզրափակիչ
Կամիլա Օսորիո Սերանո (Կոլումբիա) — Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) — 6:1, 6:4