Տևական ընդմիջումից հետո միջազգային ասպարեզում հաջող ելույթներ են ունեցել Հայաստանի սեղանի թենիսիստները:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացվել է Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը, որին Մասնակցել են Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Հայաստանի և Կիպրոսի տղամարդկանց հավաքականները:
Մեր երկիրը ներկայացրել են Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը: Նրանք տոնել են չորս հաղթանակ, պարտվել են միայն լիտվացի թենիսիստներին (1 — 3) և գրավել են պատվավոր երկրորդ տեղը: Երրորդը տանտերերն էին:
Լավագույն երեք թիմերն իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչին, որը տեղի կունենա 2023թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում: