«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռայսին այս ամառ, հայտնում է 90min-ը։
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է լինել «կարմիր սատանաների» նոր թանկարժեք ձեռքբերումը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիներն այս տրանսֆերի վրա կարող են ծախսել մոտ 100 մլն եվրո։ Ինքը՝ կիսապաշտպանը, նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։
Ռայսի տրանսֆերի համար պայքարում է նաև Լոնդոնի «Չելսին»: Հիշեցնենք, որ Դեկլանը «արիստոկրատների» ակադեմիայի սան է։
























































