Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի և աշխարհի 170-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Բոգոտայի (WTA-250) մրցաշարի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին (159-րդ ռակետը WTA-ում):
Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե և ավարտվել 19-ամյա Էլինայի ջախջախիչ հաղթանակով երկու սեթում՝ 6։2, 6։2 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Այս փուլում նրա մրցակիցը կորոշվի ավելի ուշ։