Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին» ու 3-4 հաշվով պարտվելով՝ դուրս մնաց գավաթի խաղարկությունից:
Հերթական անգամ մրցավարի եզրափակիչ սուլիչին չի սպասել ուելսցի Գարեթ Բեյլն ու լքել մարզադաշտը: AS պարբերականի հաղորդմամբ, հայտացուցակից դուրս մնացած 30-ամյա խաղացողը խաղին հետևել է տրիբունայից և 82-րդ րոպեին լքել ստադիոնը:
Այս մրցրջանում սա արդեն նմանատիպ 5-րդ դեպքն է: Կա ներքին կանոնադրություն, ըստ որի ֆուտբոլիստը 80-րդ րոպեից հետո կարող է լքել մարզադաշտը: