Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատիին ազգային թիմ հրավիրելու հնարավորության մասին:
«Իսպանիայի հավաքականն ունի մարզիչ, որը կգնահատի՝ պատրաստ է արդյոք Ֆատիին։ Կարծում եմ, որ նա հիանալի խաղացող է բնածին տաղանդով և յուրահատուկ արագությամբ», — Ռամոսի խոսքերը փոխանցում է El Chiringuito-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 16-ամյա Ֆատին մասնակցել է 5 հանդիպման և դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: