«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին չի ցանկանում ազդրի վիրահատության ենթարկվել Մադրիդի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղում (2:3) ստացած վնասվածքից հետո, հայտնում է Marca-ն։
19-ամյա իսպանացին նշում է, որ վիրահատական վերականգնման գործընթացն ավելի երկար կտևի։
Կատալոնական ակումբը կողմ է վիրահատությանը։
Հարձակվողի բուժման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հունվարի 24-ին։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկի» դեմ խաղում (2-3, լրացուցիչ ժամանակ): Ֆատին փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին տեղը զիջեց Սերժինյո Դեստին: