Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Անսու Ֆատիի մասին, հաղորդում է Goal-ը:
Նա հիանալի խաղացող է, ով բնածին տաղանդ և արագություն ունի: Իհարկե, Մեսսիի հետ համեմատություններ անելը սխալ է և դա իմ գործը չէ:
Եթե նա պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի, ապա կարող է մեծ ֆուտբոլիստ դառնալ»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 16 հանդիպում և դարձել ՝ 4 գոլի հեղինակ: