Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռեդոնդոն կարծում է, որ Սերխիո Ռամոսը չպետք է լքի «Արքայական» ակումբը, տեղեկացնում է AS-ը:
«Սերխիոն դեռ երկար տարներ ֆուտբոլ կխաղա: Նա ֆիզիկապես լավ պատրաստված տղա է:
Ռամոսն ինքը կզգա ՝ երբ պետք է ավարտի ֆուտբոլիստի կարիերան:
Կարծում եմ ՝ նա կմնա «Ռեալում»,- ասել է Ռեդոնդոն:
Հիշեցնենք, որ Ռամոսը դեռ սպասում է «Ռեալի» ՝ նոր պայմանագիր առաջարկելուն: