Նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդը ATP-ի վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղն զբաղեցնելուց հետո անակնկալ առաջարկով է հանդես եկել։
Ռուդը ցանկանում է վերցնել CR7 մականունը ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուից:
«Հնարավոր է, որ ստիպված լինեմ զանգահարել Ռոնալդուին, քանի որ CR7 ապրանքանիշն այս պահին վտանգի տակ է: Ես չգիտեմ, թե արդյոք մեզ անհրաժեշտ է ինչ-որ բանակցություններ վարել և պարզել, թե մեզնից ով կարող է իրականում օգտագործել այն:
Անկեղծ ասած, ես ոչ բոլոր ֆուտբոլային հանդիպումներին եմ հետևում։ Ինձ թվում է, որ մոլի ֆուտբոլասեր չեմ, բայց իմ սիրելի թիմը «Լիվերպուլն» է, քանի որ երբ ես 10 տարեկան էի, գնացի Լիվերպուլ՝ պատանեկան մրցաշարի, մի նորվեգացի տղայի հետ, ով կազմակերպեց խաղը խոտածածկի վրա բրիտանացի այլ խաղացողների դեմ: Առաջին անգամ էի խաղում խոտածածկի վրա: Հետո գնացի մարզադաշտ։ Ես գնել եմ Ֆերնանդո Տորեսի մարզաշապիկը, երբ նա դեռ խաղում էր թիմում շատ տարիներ առաջ»,- լրագրողներին ասել է Կասպերը Մայամիի «Մասթերս»-ից հետո կայացած մամուլի ասուլիսում: