«Չելսիի» և ԱՄՆ ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Մենք պետք է վստահ զգանք նրանց նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչում հաղթելուց հետո: Անցյալ տարի մենք լավ արդյունքի հասանք, և հույս ունենք, որ նույնը կանենք նաև այս տարի։ Սա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղ է և հեշտ չի լինի»,-ասել է Պուլիշիչը:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսի» — «Ռեալ» առաջին հանդիպումը կանցկացվի ապրիլի 6-ին Լոնդոնի (Անգլիա) «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:
























































