ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Խուան Մատան չի պատրաստվում մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա իսպանացին կարող է միանալ ՄՅՈՒ-ի մարզչական շտաբին, բայց դա դեռ Մատայի պլաններում չէ։ Ֆուտբոլիստը կենտրոնացած է ակումբում իր ներկայիս պարտականությունների վրա ու հունիսին պայմանագրի ավարտից հետո ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։
Մատան ՄՅՈՒ էր տեղափոխվել «Չելսիից» 2014 թվականին։
























































