Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկն այսօր պաշտոնապես գլխավորեց WTA-ի վարկանիշային աղյուսակը, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Այն, որ 20-ամյա թենիսիստուհին դառնալու է աշխարհի առաջին ռակետը, հայտնի է դարձել մարտի 26-ից, երբ Իգան դուրս եկավ Մայամիի մրցաշարի երրորդ շրջան։ Նա կարողացավ դառնալ աշխարհի առաջին ռակետը այն բանից հետո, երբ ավստրալուհի Էշլի Բարտին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։
Իգան դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթող մենախաղում (French Open 2020), դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ զուգախաղում(French Open 2021), WTA հինգ մրցաշարերի հաղթող է մենախաղում։
Նա նաև 2018թ պատանեկան ՕԽ-ի ոսկե մեդալակիր է (զուգախաղեր)։
Իգայի ֆոտոշարքը՝ ստորև․