«Տոտենհեմը» առաջատարն է Պրեմիեր լիգայիում 2022 թվականին խփած գոլերի քանակով։ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում լոնդոնյան թիմը հաղթեց «Նյուքասլին» (5-1):
Անտոնիո Կոնտեի թիմն այս տարի 30 գոլ է խփել՝ ավելի շատ, քան Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» (19) և երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» (27):
«Տոտենհեմը» 30 խաղից հետո 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։
Նույնքան միավոր ունի «Արսենալը» (5-րդ տեղ)․ երկուշաբթի «զինագործները» կհանդիպեն «Քրիսթալ Փելասին»:
























































