ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիեսվել մանկունիանցիների կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։
«Յուրաքանչյուրս փորձեցինք խաղադաշտում տալ առավելագույնը։ Չեմ կարծում, թե որևէ մեկը պակաս նվիրվածություն է ցուցաբերել։ Ամբողջ թիմը փորձեց բարձր տեմպը պահել մինչև վերջ։
Մենք պարտավոր ենք պահել կենտրոնացվածությունը, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
























































