ԱՊԼ-ի 32-րդ տուրում տեղի կունենա «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև անչափ սկզբունքային դիմակայությունը։ Հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին։
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր սպասելիքների մասին։
«Գիտենք, որ «Լիվերպուլը» ցանկանում է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում, բայց հույս ունեմ, հաջորդում չի հաղթի։ Մենք նույնպես հաղթանակի համար ենք դուրս գալու խաղադաշտ։
Երբ թիմը տիտղոսի համար պայքար է մղում մայիս ամսին, դա նշանակում է, որ աներևակայելի մրցաշրջան է ստացվել, որի ընթացքում անդադար աշխատանք է կատարվել։
Մրցակիցը բավականին ուժեղ է և արժանիորեն մարտահրավեր է նետել, որը մենք միանշանակ ընդունում ենք։ Սրանից հետո յուրաքանչյուր հանդիպում լինելու է նույնքան սպասված և թեժ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































