Մոսկովյան ԲԿՄԱ-ն և «Սպարտակը» հետաքրքրված են «Կրուզեյրոյի» պաշտպան Կակայի ծառայություններով, հաղորդում է Transfermarkt-ը:
21-ամյա բրազիլացին հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում և հանդիսանում է իր թիմի առաջատարներից մեկը:
Կակայի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո:
Հավելենք, որ «Կրուզեյրոն» նախորդ մրցաշրջանում լքեց բարձրագույն դիվիզիոնը, ինչը առաջին դեպքն էր այս ակումբի պատմության մեջ: