Միլանի «Ինտերը» ծրագրում է բանակցություններ վարել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
29-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թիմեր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք, ովքեր ցանկանում են պայմանագիր կնքել Ռուդիգերի հետ, նրա համար պետք է վճարեն 30 միլիոն եվրո, սա հենց այն բոնուսն է, որը պահանջում են նրա գործակալները:
Ռուդիգերին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բավարիան»: