«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սալիֆ Դիաոն խոսել է մերսիսայդցիների հարձակվող Սադիո Մանեի մասին: Ավելի վաղ Goal-ը հայնում էր, որ ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև բանակցությունները փակուղի են մտել.
«Նոր պայմանագրի շուրջ բանակցություններն այն է, ինչ պետք է հնարավորինս արագ ավարտել: Մենք բոլորս կցանկանայինք , որ Մանեն մնա, բայց ես չգիտեմ, թե ինչպիսին են ակումբի ծրագրերն ապագայում:
Չնայած նրան, որ նա աստղ է, նույնիսկ Սենեգալում դեռ տպավորություն կա, որ երբեմն նրա մեծությունն այն մակարդակի վրա չէ, որում նա կարող էր հանդես գալ: Մենք հիասթափված ենք, որ նա այդպես էլ չստացավ «Ոսկե Գնդակը»: Նա ակումբի հետ նվաճել է բոլոր տիտղոսները, բայց մարդիկ նրա օգտին չքվեարկեցին: Սա շատ է հիասթափեցնում»,- ասել է Դիաոն:
























































