ՄՅՈՒ-ի հարձակվող Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։
««Յունայթեդ» տեղափոխվելուց անմիջապես հետո ես յուրահատուկ հարաբերություններ ձևավորեցի ակումբի ու մեր հիանալի երկրպագուների հետ։ Ես մեծացել եմ այս թիմի խաղերը դիտելով ու երազել, որ մի օր այստեղ խաղալու շանս կունենամ։ Երազանքս իրականություն դարձավ ու պատիվ ինձ համար։
Նույնիսկ երկու տարի անց ես անհավանական զգացողություններ եմ ունենում, երբ մտնում եմ «Օլդ Թրաֆորդ», լսում՝ ինչպես են երկրպագուները վանկարկում ազգանունս, և գոլեր խփում երկրպագուական տրիբունայի առջև։ Այս մարզաշապիկը հագնելն ու մեր հիանալի ակումբի համար պայքարելն իսկական առաքելություն է։
Ուզում եմ շատ ավելիին հասնել այստեղ ու հասկանում եմ, որ նույնը նաև թիմի մյուս տղաներն են ուզում։ Ամենից շատ ուզում ենք այն հաջողությունը տալ երկրպագուներին, որին նրանք արժանի են։ Այս տարիների ընթացքում մենք շատ գերազանց պահեր ենք ունեցել, բայց ինձ ու թիմի համար լավագույնը դեռ առջևում է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
























































