«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է ԱՊԼ մարտ ամսվա լավագույն խաղացող։
Ֆուտբոլիստն այս մրցանակին արժանանում է կարիերայում 7-րդ անգամ։ Այս ցուցանիշով անգլիացին կրկնեց «Ման Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի ռեկորդը։
Նախորդ ամիս Քեյնը դարձել է 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































