«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը նոր պայմանագիր կնքեց ՄՅՈՒ-ի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրով կիսապաշտպանի աշխատավարձը տարեկան 14-15 մլն եվրո կկազմի: Պայմանագիրը կկնքվի մոտ ժամանակներս:
Ֆերնանդեշը 2020 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», ուր տեղափոխվել է «Սպորտինգից» 63 մլն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին:
Transfermarkt-ի տեղեկություններով, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 90 մլն եվրո է:
























































