«Ռեալը» հարձակվող Վինիսիուս Ժունիորին նոր պայմանագիր կառաջարկի։
Managing Madrid-ի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը ներկայիս պայմանագրով թիմում ամենացածր աշխատավարձերից է ստանում՝ տարեկան 3 մլն եվրո։ «Ռեալը» մտադիր է ավելացնել նրա աշխատավարձը։
Նշվում է, որ ակումբն ու ֆուտբոլիստը դեռ վերջնական համաձայնության չեն եկել նոր աշխատավարձի շուրջ, բայց կողմերը վստահ են, որ դա ժամանակի հարց է։