«Բարսելոնայում» փնտրում են պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նոր տարբերակներ։ Կատալոնական գրանդը որպես առաջնահերթություն դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և Բիլբաոյի «Ատլետիկի» խաղացող Էյմերիկ Լապորտին։
Ինչպես հաղորդում է Sport պարբերականը, «կապտանռնագույնները» հույս ունեն պայմանագիր կնքել Պաու Կուբարսիի համար փորձառու խաղընկերոջ հետ, ինչպիսին ժամանակին Ինիգո Մարտինեսն էր։
Աղբյուրը հավելում է, որ արգենտինացի կամ իսպանացի պաշտպանների տրանսֆերն իրականացնելու համար կատալոնական ակումբը ստիպված կլինի հրաժեշտ տալ ներկայիս կազմի ֆուտբոլիստներից որևէ մեկին։
Transfermarkt պորտալի փորձագետները 28-ամյա Ռոմերոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո, իսկ 32-ամյա Լապորտինը՝ 8 միլիոն եվրո։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ազգային հավաքականների կազմում հանդես են գալու աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում, որը նախատեսված է հուլիսի 19-ին։






















































