«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ միշտ ցանկացել է մարզել բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարին։
«Ես միշտ ցանկացել եմ աշխատել Նեյմարի հետ։ Ինձ դուր էր գալիս նրա գեղեցիկ ֆուտբոլը, այն, թե ինչպես էր նա շարժվում խաղադաշտում «Բարսելոնայում» անցկացրած իր լավագույն տարիներին՝ Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսսիի կողքին։ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ այդ եռյակին անհնար էր կանգնեցնել»,- OKX ալիքին տված հարցազրույցում ասել է Գվարդիոլան։
Գվարդիոլան կատալոնական ակումբը գլխավորել է 2008-ից մինչև 2012 թվականը, իսկ Նեյմարը թիմին միացել է նրա հեռանալուց մեկ տարի անց։ Բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել մինչև 2017 թվականը, որից հետո 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ։ Այս տրանսֆերը մինչ օրս ռեկորդային է համարվում համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։


























































