«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հույս է հայտնել, որ թիմի վինգեր Ուսման Դեմբելեն կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։
«Կցանկանայի, որ նա երկարաձգեր ակումբի հետ պայմանագիրը։ Նա կարևոր խաղացող է Չավիի համար, և մենք հիացած ենք նրանով»,- Պիկեի խոսքերն է փոխանցում sport.es-ը։
Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։
























































