«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մանուել Լանսինին մարզման գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ արգենտինացուն վարորդը տանելիս է եղել ակումբի բազա։ Ավտոմեքենան, որում եղել է ֆուտբոլիստը, ծառի է հարվածել։ Լանսինին վնասվածք չի ստացել և հրաժարվել է հոսպիտալացումից։
Լանսինին ընթացիկ մրցաշրջանում անգլիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 խաղի, խփել 6 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































