«Չելսիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն սոցցանցերի իր էջերում խոսել է ազգային հավաքականի՝ ԱԱ-2022 դուրս չգալու մասին։
«Ֆուտբոլում, ինչպես կյանքում, կարելի է հաղթել և պարտվել։ Կան պարտություններ, որոնք ավելի շատ ցավ են պատճառում ու հետք թողնում․․․
Հավատացեք ինձ, իմ հիասթափությունն ավելի մեծ է, քան կարող եք պատկերացնել։ Բայց ֆուտբոլն ուղղակի սպորտ չէ, այն արժեքների դպրոց է․ այն սովորեցնում է չհանձնվել, սովորել սխալների վրա, դժվար պահերին միասին լինել»,- գրել է ֆուտբոլիստը։























































