«Յուվենտուսը» մտադիր է հաջորդ ամռանը վերադարձնել կիսապաշտպան Պոլ Պոգբային և առաջարկ է պատրաստում «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Tuttosport-ը:
Ֆրանսիացի կիսապաշտպանը «ծեր սինյորայի» առաջնահերթ նպատակն է, և նրա տրանսֆերի համար ակումբի ղեկավարությունը պատրաստ է հատկացնել 140 միլիոն եվրո: Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի ազատվել 26-ամյա խաղացողից, քանի որ նա իր համար արդեն փոխարինող է գտել՝ ի դեմս Բրունո Ֆերնանդեշի:
Ակումբի հետ Պոգբայի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: