«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո կբախվի այն նույն խնդիրներին, ինչ Մադրիդի «Ռեալը»` Ռոնալդուի հեռանալուց հետո.
«Ռեալի» դժվարությունները Ռոնալդուի հեռանալուց հետո՞. դա անխուսափելի է, քանի որ այդպիսի ֆուտբոլիստները չափազանց կարևոր են: Երբ Մեսսին հեռանա «Բարսելոնայից», ակումբին ևս ժամանակ անհրաժեշտ կլինի ադապտացիայի համար: Այս տղաները մրցաշրջանի ընթացքում 40-50 գոլ են խում, այնպես որ նման հետևանքներն անխուսափելի են»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք` Ռոնալդուն 2018 թվականից է հեռացել «Ռեալից»: Առանց պորտուգալացու առաջին մրցաշրջանում «սերուցքայինները» միայն հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Սիթին հետևում է Մեսսիի շուրջ զարգացումներին