Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը ներկա են եղել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը։
«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում՝ 2022 թվականի մարտի 27-ի լույս 28-ի գիշերը։
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը։
Ուիլ Սմիթը «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկարի»՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմում նա մարմնավորել է Ուիլյամս քույրերի հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին։



























































