«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ծառայություններով։ Այս տեղեկությունը հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ Նևեշի գործակալ Ժորժե Մենդեշը ակտիվորեն տարբերակներ է փնտրում իր հաճախորդի այլ թիմ տեղափոխության համար։ «Արսենալը» պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից և պայմանագիր կնքել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպանի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռուբեն Նևեշը «գայլերի» կազմում անցկացրել է 28 հանդիպում Պրեմիեր լիգայում:
























































