«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսելնին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան․
«Լորանը զարմացած և վշտացած է այն նկատառումներից, որն արվել է երկրպագուական շարժման կողմից։ Նա վճռականորեն հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք վիրավորել են իրեն և հետևանք կունենան իր ընտանիքի և շրջապատի վրա։
Հիշեցնենք՝ Լորանը հունվարի վերջից չի ընդգրկվել թիմի կազմում, մինչև հիմա հանդիսանում է ակումբի աշխատակից։ Կոսելնին ցանկանում է հստակեցնել, որ որոշել է ավարտել կարիերան։ Նա կցանկանար օգնել թիմին այլ դերքում։ Իմանալով՝ ակումբը բարդ իրավիճակում է, նա որոշել է նոր պաշտոն զբաղեցնել և հրաժարվել աշխատավարձից՝ որպես ապացույց նրա, որ իրեն իսկապես հետաքրքրում են ակումբի շահերը»,- ասվում է ֆուտբոլիստի՝ Footmercato-ում հրապարակված հայտարարության մեջ։
























































