«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Գլեն Ջոնսոնը կարծում է, որ Դելե Ալիի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Էվերթոն» վատագույն տրանսֆերն է Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։
«Դելե Ալի.․․ Դա մի փոքր դաժան է, բայց կարծում եմ, որ հենց այս տրանսֆերն է ամենաշատ հարցերը առաջացնում: Տարօրինակ տեղափոխություն էր։ Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է 40 մլն վճարել։
Դելեն լավ ֆուտբոլիստ է, բայց նա չի համապատասխանում «Էվերթոնին»: Այս թիմը պայքարում է գոյատևման համար:
Նա գնաց այնտեղ խաղալու, բայց չի խաղում, այլ նստում է պահեստայինների նստարանին։ Դա չափազանց տարօրինակ է թվում, հատկապես հաշվի առնելով նրա անցյալի ձեռքբերումները»,- մեջբերում է Ջոնսոնին Sky Sports-ը։
























































