Ռոբերտո Մանչինին հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնին.
Այս տեղեկությունը հայտնում է Tribal Football-ը: «Կարմիր սատանաները» ցանկանում են հարցազրույց անցկացնել Մանչինիի հետ, եթե նա որոշի հեռանալ Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանին չի կարողացել 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
Ավելացնենք նաև, որ Մանչինին նախկինում արդեն հասցրել է աշխատել Պրեմիեր լիգայում։ Նախկինում Ռոբերտոն գլխավորել է «Մանչեսթեր Սիթին»: