«Տոտենհեմը» կարող է ձեռք բերել Ադամա Տրաորեի տրանսֆերն այս ամառ։
Լոնդոնյան ակումբը կրկին հետաքրքրվել է ֆուտբոլիստի ծառայություններով այն բանից հետո, երբ «Բարսելոնան» սկսեց բանակցություններ վարել «Լիդսի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետ, հայտնում է Football.London-ը:
Չնայած Տրաորեի բավականին լավ մեկնարկին Կատալոնիաում, ֆուտբոլիստն այդպես էլ չդարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Չավին նախընտրում է ավելի շատ խաղաժամանակ հատկացնել Ուսման Դեմբելեին։
Ադամա Տրաորեն Անգլիայում խաղացել է «Աստոն Վիլլայում», «Միդլսբրոյում» և «Վուլվզում»:
























































