«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր ապագան լոնդոնյան ակումբում։
Անգլիացի խաղացողի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Անցած ամառ նա ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանը «Տոտենհեմում» ավարտելու վրա: Իսկ թե ինչ կլինի հետո, ես դեռ չգիտեմ: Կցանկանայի 2022 թվականի Աշխարհի առաջնություն մեկնել հնարավորինս լավագույն ֆիզիկական մարզավիճակով»,- անգլիացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































